«Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ, ընդդիմադիր գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում վաղ առավոտյան անցկացվել են խուզարկություններ, և նրանք բերման են ենթարկվել, այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է նրանց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Վերջինիս չեն թույլատրել մտնել Սամսոնյանի տուն խուզարկության ընթացքում։
Մելիքյանի խոսքով՝ նրանց «մեղսագրվում է հին, բազմիցս օգտագործված «խուլիգանության» հոդվածը»։
Քննչական կոմիտեիցհայտնել է, որ ընդդիմադիրների տներում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ հարուցված քրեական գործի շրջանակում։
Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են իրավապահները ձեռքերը շրջելով դուրս բերում և տեղափոխում Սամսոնյանին։
Ինչ վերաբերում է Սաղաթելյանին, ապա վերջինս ինքն է գրել սոցիալական ցանցերում, որ իրավապահները դիմակներով ներխուժել են իր տուն։
Անցած շաբաթ Սամսոնյանի և Սաղաթելյանի փոդքասթի հյուրն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։