Ադրբեջանական նավթամթերքները հասանելի կլինեն RanOil ցանցի ավտոլցակայաններում, Radar-ին հայտնել են ընկերության գրասենյակից։
Ընկերությունում հույս են հայտնել, որ «նոր աղբյուրների ներգրավումը կնպաստի վառելիքի շուկայի հավասարակշռմանը և մեր երկրի էներգետիկ ու տնտեսական կայունության ամրապնդմանը»։
Պետք է նշել, որ նախօրեին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան RanOil-ը հերքել էր, որ հանդիսանում է ադրբեջանական նավթամթերքների ներմուծողը։ Հարկ է նաև ավելացնել, որ RanOil-ը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։