Այսօր լրանում է Արցախի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան 12-րդ տարելիցը:
Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ, Մարտակերտի շրջան) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Արցախի Հանրխպետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության և ադրբեջանական կողմին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:
Բռնկված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Բացառիկ խիզախության, անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Արմեն Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով: Իսկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար կրտսեր սերժանտին պարգևատրել է «Արիության համար» մեդալով։