Բաքվի «դատարանը» մերժել է հայ պատանդների վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողել 2026 թվականի փետրվարի 5-ին կայացված դատավճիռները՝ անփոփոխ թողնելով բոլոր մեղադրանքներն ու ազատազրկման ժամկետները։
Ցմահ ապօրինի ազատազրկման դատապարտված են մնում Արցախի նախկին պաշտոնյաները.
- Արայիկ Հարությունյան, Արցախի նախկին նախագահ
- Լևոն Մնացականյան, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար
- Դավիթ Մանուկյան, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ
- Դավիթ Իշխանյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
- Դավիթ Բաբայան, Արցախի նախկին արտաքին գործերի նախարար
«Դատարանը» նաև անփոփոխ է թողել մյուս հայ պատանդների ազատազրկման ժամկետները.
- Արկադի Ղուկասյան, Արցախի նախկին նախագահ, և Բակո Սահակյան, Արցախի նախկին նախագահ՝ 20 տարի
- Մադաթ Բաբայան և Մելիքսեթ Փաշայան, նախկին զինվորականներ՝ 19 տարի
- Գարիկ Մարտիրոսյան, նախկին զինվորական՝ 18 տարի
- Դավիթ Ալլահվերդյան և Լևոն Բալայան, նախկին զինվորական պաշտոնյաներ՝ 16 տարի
- Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան և Էրիկ Ղազարյան, նախկին զինվորական պաշտոնյաներ՝ 15 տարի
Առանձին գործով Բաքվի «դատարանը» նաև մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Արցախի նախկին պետական նախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված ապօրինի 20 տարվա ազատազրկման դատավճիռը։