Դատարանը պարտավորեցրել է Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանին՝ նախկին Տեր Արամ քահանային, հրապարակայնորեն հերքել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ տարածած զրպարտչական և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավին բացահայտ աջակցություն հայտնած առաջին հոգևորականներից էր։ Այդ ժամանակ նա դեռ կարգալույծ չէր հռչակվել և շարունակում էր ծառայել որպես քահանա։

Հերքման տեքստում ասվում է․

«Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ «Հայկական ժամանակի» տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»։

Դատարանը նաև որոշել է Ստեփան Ասատրյանից բռնագանձել 1 միլիոն դրամ։