Արցախի Անկախության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Խաղաղության աղոթք։
Մայր Աթոռից հայտնել են, որ հոգևորականներն ու ներկաներն աղոթել են բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև հայ ժողովրդի խաղաղության և բարօրության համար։
Արարողության ավարտին աղոթք է հնչել նաև արցախյան պատերազմներում զոհվածների հոգիների հանգստության համար։