Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են դատարանից։

Գործն ավելի վաղ մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։

Դրանից հետո գործը փոխանցվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին, որը որոշել էր այն ուղարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Այժմ արդեն Երևանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն է գործի ընդդատության հարցով դիմել Վճռաբեկ դատարան։