Այսօր՝ կիրակի, հուլիսի 13-ին, ժամը 12:30-ին (տեղական ժամանակով), Գլենդելում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց, նախատեսվում է ցույց, որը կազմակերպել է «Ազգային ճակատ» շարժումը։

Կազմակերպիչները կոչ են անում Լոս Անջելեսում և հարակից շրջաններում բնակվող հայերին մասնակցել ցույցին և իրենց ներկայությամբ արտահայտել աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ հաշվի առնելով կրոնական հալածանքների շուրջ աճող մտահոգությունները։

Ցուցարարները պահանջում են դադարեցնել Եկեղեցու նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ճնշումները և անհապաղ ազատ արձակել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, բարերար Սամվել Կարապետյանին և մյուս քաղաքացիներին, ովքեր ապօրինաբար են կալանավորվել։