34 տարի առաջ, այս օրը, Արցախը «Այո» ասաց անկախությանը։
1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե՝ ԼՂՀ անկախության հռչակման, կազմավորման և օրինական իշխանությունների ձևավորման հարցերով։
Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը՝ 99.89%-ը, կողմ քվեարկեց անկախությանը։
Միջազգային դիտորդների վկայությամբ՝ հանրաքվեն անցկացվել է ԼՂՀ-ի դեմ շարունակվող զինված ագրեսիայի պայմաններում։
Այն ժամանակ Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը անընդհատ հրետակոծվում էին ադրբեջանական զինուժի կողմից։ Նույն օրը՝ քվեարկության ընթացքում, զոհվել է 10 և վիրավորվել 11 քաղաքացի։
Հանրաքվեի արդյունքներով Արցախը 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն։