Օկուպացված Արցախի տարածքում արձանագրվել է մշակութային ժառանգության հերթական ոչնչացում․ Ադրբեջանը ամբողջությամբ քանդել է Շիա աղոթատեղի։ Բարձր լուծաչափով արբանյակային պատկերները հաստատում են, որ 19-րդ դարի վերջի Այգեկ մզկիթը, որը գտնվում էր Քաշաթաղի շրջանում, վերացել է երկրի երեսից։
1890-ին կառուցված մզկիթը տարածաշրջանում ուշ անհուշ մնացած շիական ճարտարապետության հազվագյուտ օրինակներից էր։ Caucasus Heritage Watch-ի տվյալներով՝ այն քանդվել է 2021 թվականի հունվարից մինչև 2024 թվականի ապրիլը՝ Խուդաֆարին–Կուբաթլու–Բերձոր մայրուղու կառուցման համար տարածք բացելու նպատակով։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ հայերը երկար տարիներ պահպանել և վերականգնել էին տարածաշրջանի իսլամական մշակութային օբյեկտները, այդ թվում՝ պարսկական դարաշրջանի մի շարք մզկիթներ, ինչպես նաև իրականացրել էին Շուշիի Վերին Գովհար Աղա մզկիթի ամբողջական վերականգնումը։
Caucasus Heritage Watch-ը, համագործակցելով Քորնելի և Փուրդյու համալսարանների հետ, ներկայացրել է կործանման անառարկելի ապացույցներ։ 2021-ի հունվարի 8-ի արբանյակային լուսանկարում մզկիթն ու մինարեթը ամբողջությամբ պահպանված էին, մինչդեռ 2024-ի ապրիլի 23-ի պատկերում տարածքն ամբողջությամբ մաքրված է և փոխանցված մայրուղու ընդլայնվող շինարարությանը։ Կորստի չափը գնահատվում է ամբողջական ու անդառնալի։
Մզկիթի պատմական արժանահավատությունը հաստատվում է նաև փաստագրությամբ։ Հետազոտող Սամվել Կարապետյանը 2009-ին լուսանկարել էր շինությունը՝ ներառելով նաև 1890 թվականի արձանագրությունը։ Նյութերը հետագայում հաստատվել են րիտ հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի կողմից։
Մշակութային արժեքների այս ոչնչացումը հակասում է օկուպացված տարածքների պաշտպանության միջազգային նորմերին։ Caucasus Heritage Watch-ի 2024-ի նոյեմբերի զեկույցը փաստում է, որ նման դեպքերի արագությունը կտրուկ աճել է 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակմանը և Արցախից ավելի քան հարյուր հազար հայերի բռնի տեղահանումին հաջորդած ամիսներին։ Թեև հիմնականում թիրախավորվում են հայկական քրիստոնեական հուշարձանները, Այգեկ մզկիթի ճակատագիրը վկայում է, որ արշավը ընդգրկում է տարբեր համայնքների և դավանանքների սրբավայրեր։
Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, տարածաշրջանը կանգնած է իր բազմաշերտ պատմական և մշակութային ժառանգության փաստացի վերացման վտանգի առաջ։