Ստամբուլի պատմական Սկյուտարի շրջանում գտնվող հայկական եկեղեցապատկան գերեզմանատունը հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ենթարկվել է վանդալիզմի։ Ինչպես հայտնում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը, վնասվել են գերեզմանատան տարածքում գտնվող վեց տապանաքար և մեկ շատրվան։

Պատրիարքարանի փոխանցմամբ, անհայտ անձը գիշերը մուտք է գործել գերեզմանատուն և իրականացրել վանդալիզմի գործողությունները։ Վնասի չափն ու կատարողի ինքնությունը դեռևս պարզվում են։

Գերեզմանատանը հանգչում են արևմտահայ մշակույթի մի շարք նշանավոր ներկայացուցիչներ, այդ թվում` գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը և Պետրոս Դուրյանը, ինչպես նաև առաջին հայկական օպերայի հեղինակ, կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը։

Դեպքը մտահոգություն է առաջացրել Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցի շուրջ։