Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում։ Մյունխենի «Բավարիայի» ակադեմիայի սանը մշտական հիմունքներով «Բորուսիա Մյոնխենգլադբախից» տեղափոխվել է ԼաԼիգա 2-ը ներկայացնող «Տեներիֆե», հայտնում է տրանսֆերային ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ տեղեկությունների, 22-ամյա հարձակվողի տրանսֆերի արժեքը կազմել է 300 հազար եվրո՝ հավելավճարներով, իսկ գերմանական ակումբը պահպանել է ապագա վաճառքից զգալի տոկոս ստանալու իրավունքը։

Ռանոսը «Տեներիֆեի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե ակումբը բարձրանա ԼաԼիգա։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ռանոսն անցկացրել է 26 հանդիպում և խփել 5 գոլ։ «Բավարիայի» ակադեմիայի սանը նախկինում հանդես է եկել նաև «Բորուսիա Մյոնխենգլադբախի», «Կայզերսլաուտեռնի» և «Այնտրախտ Բրաունշվայգի» կազմում: