Այս երեկո Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ։
Պատարագի ավարտին հոգևորականները հատուկ աղոթքներ բարձրացրին այն անձանց համար, որոնց Եկեղեցին համարում է անօրինականորեն կալանավորված՝ քաղբանտարկյալների, որոնց թիվը գերազանցում է վաթսունը։ Աղոթքներում հիշատակվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը (ձերբակալված՝ 2025 թ. հունիսի 28-ին), «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (ձերբակալված՝ 2025 թ. հունիսի 25-ին), Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը (ձերբակալված՝ 2025 թ. հոկտեմբերի 15-ին), Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը (ձերբակալված նույն օրը), ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանը (ձերբակալված՝ 2025 թ. հունիսի 18-ին)։
Այդ աղոթքները խորհրդանշական ձևականություններ չէին։ Դրանք ուղղակիորեն պատաախանում են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Եկեղեցու նկատմամբ վարվող գնալով սաստկացող արշավին։ Բարձրաստիճան հոգևորականների և բարձր հեղինակիւթյուն ունեցող անձանց ձերբակալությունները լայնորեն դիտարկվում են որպես համակարգված, քաղաքական դրդապատճառներով գործողությունների տարրեր։ Հասարակության լայն շրջանակների համար այդ քայլերը միտումնավոր ռազմավարություն են՝ ուղղված Եկեղեցու թուլացմանը և նրա հեղինակության նվաստեցմանը։
Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո այս անունների հիշատակմամբ Եկեղեցին հստակ հայտարարում է, որ չի նահանջի իր պարտականությունից՝ խոսելու այն մարդկանց անունից, որոնց, իր համոզմամբ, զրկել են արդարադատությունից։ Քաղբանտարկյալների թվի աճը և Եկեղեցու հանդեպ թշնամության ուժգնացումը միայն ամրապնդել են նրա վճռականությունը՝ ազգային լարվածության այս ժամանակաշրջանում բարձրացնելու իր բարոյական ձայնը։